Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իտալական երաժշտության ամիս` ֆիլհարմոնիկում

Իտալական երաժշտության ամիս` ֆիլհարմոնիկում
07.02.2014 | 00:58

Փետրվարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գերազանցապես իտալական երաժշտության ամիս կլինի: Այս մասին տեղեկացնում են ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից:

Փետրվարի 11-ին և 13-ին նվագախումբը կներկայացնի համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի` Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարման երկու երեկո` հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ:
Փետրվարի 19-ին ՀՊՖՆ-ը Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը կնվիրի մեծագույն դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ դեռ վաղ հասակից մեծապես տպավորված է եղել նրա արվեստով, մասնավորապես «Ռեքվիեմի» կատարմամբ, բազմիցս ներկա է եղել նրա վարած փորձերին և շատ արժեքավոր խորհուրդներ ստացել նրանից:
Ավելի ուշ հայտնի դիրիժոր Իսրայել Յինոնի գլխավորությամբ նվագախումբը կկատարի Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:
Նախատեսվում է նաև գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ հայ տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մենակատարմամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ